Bravo am 2010.02.08

2010.04.17. 22:01

Ավրաամ Ռուսսո

Posted By admin On 08 Feb 2010 @ 2:22 pm In Music, TOP NEWS, ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | No Comments

Պրիգոժինի հետ կոնֆլիկտը հարթված է

3-ամյա ընդմիջումից հետո երգիչը վերադարձավ Մոսկվա

Փետրվարի 7-ին Ավրաամ Ռուսսոն ու Իոսիֆ Պրիգոժինը միասին ժամանեցին “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթի խմբագրություն, որտեղ տեղի ունեցավ նրանց համատեղ մամլո ասուլիսը:

«Մինչև հիմա էլ հիշում եմ, թե ինչպես հարձակումից 3 րոպե առաջ զանգահարեցի հղի կնոջս, ասացի, որ ձմերուկ եւ սեխ եմ գնել ու արդեն տուն եմ վերադառնում, եւ մի քանի վարկյան անց զավ զգացի ոտքումս»,- պատմեց Ռուսսոն:

Ավրաամ Ռուսսոն եւ Իոսիֆ Պրիգոժինը մամուլի ասուլիսի ժամանակ (Լուսանկարը` Paparazzi.ru ) [1]

Ավրաամ Ռուսսոն եւ Իոսիֆ Պրիգոժինը մամուլի ասուլիսի ժամանակ (Լուսանկարը` Paparazzi.ru )

Հիշեցնենք, որ 2006 թ-ին, երգչի “Լենդրովեր” մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ էր արձակվել Կալաշնիկով հրաձգով: Մինչ օրս էլ հայտնի չէ, թե ով էր երգչի վրա կատարված մահափորձի հեղինակը: Բանբասանքներ էին պտտվում, որ Ավրաամ Ռուսսոն գումար էր պարտք Չերկիզովսկի շուկայի սեփականատեր Իսմաիլովին, ով ժամանակին օգնել էր երգչին իր գործունեության սկզբում: Հետո ասում էին,որ գումարը հատկացվել է Իոսիֆ Պրիգոժինին, ով այդ ժամանակ երգչի պրոդյուսերն էր, եւ նա իր հերթին չի կիսվել շահույթով:

Ավրաամ Ռուսսոն Երեւանում (Լուսանկարը` Prestige ամսագրի) [2]

Ավրաամ Ռուսսոն Երեւանում (Լուսանկարը` Prestige ամսագրի)

Երեք տարի առաջ Ռուսսոն վաճառեց Մոսկվայում գտնվող իր բնակարանն ու գրասենյակը եւ կնոջ հետ մեկնեց ԱՄՆ` ռեստորանային բիզնես ծավալելով այնտեղ: Մեկնելուց առաջ Ռուսսոն մեղադրանքներ ներկայացրեց Պրիգոժինին, որ նա ուրիշի գումարների է տիրացել: Ռուսսոն նաեւ խոստացավ, որ երբեք Ռուսաստան չի վերադառնա:

«Ես գիտեմ, թե ովքեր են մահափորձի հեղինակները, բայց անուններ չեմ բացահայտի: Ես խաղաղությամբ եմ վերադարձել Ռուսաստան»,- հայտնեց Ռուսսոն լրագրողներին:

Bravo.am-ի ամսագրի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ Ավրաամ Ռուսսոն Երեւանում (Լուսանկարը` Prestige ամսագիր) [3]

Bravo.am-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ Ավրաամ Ռուսսոն Երեւանում (Լուսանկարը` Prestige ամսագիր)

Ասուլիսի ընթացքում Ավրաամ Ռուսսոն նաեւ ներկայացրեց իր` Ամերիկայում ձայնագրված նոր ձայնասկավառակը: Նաեւ շեշտեց, որ ռեստորանային բիզնեսն իր համար պարզապես հոբբի է:

Աղբյուրը` «Կոմսոմոլսկայա Պրավդա»
Լուսանկարները` Prestige ամսագրի

forrás: http://www.bravo.am/news/avraam-russo/

 

 

A bejegyzés trackback címe:

https://avraam2.blog.hu/api/trackback/id/tr771930320

Kommentek:

A hozzászólások a vonatkozó jogszabályok  értelmében felhasználói tartalomnak minősülnek, értük a szolgáltatás technikai  üzemeltetője semmilyen felelősséget nem vállal, azokat nem ellenőrzi. Kifogás esetén forduljon a blog szerkesztőjéhez. Részletek a  Felhasználási feltételekben és az adatvédelmi tájékoztatóban.

Nincsenek hozzászólások.
süti beállítások módosítása